Մաթեմատիկական խնդիրներ. Կենգուրու միջազգային մրցույթ

Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում շաբաթվա ընթացքում:
  • 7
  • 18
  • 21
  • 28
  • 37
2. Չորս ընկեր պաղպաղակ կերան։ Կարենը կերավ ավելի շատ, քան Բաբկենը, Արթուրը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց` Բաբկենից քիչ։ Պատասխաններից որո՞ւմ են տղաները նշված՝ ամենաշատ ուտողից մինչև ամենաքիչ ուտողը։

  • Կարեն, Արթուր, Դավիթ, Բաբկեն
  • Դավիթ, Կարեն, Բաբկեն, Արթուր
  • Կարեն, Բաբկեն, Արթուր, Դավիթ
  • Արթուր, Դավիթ, Կարեն, Բաբկեն
  • Արթուր, Կարեն, Դավիթ, Բաբկեն
3. Պարախմբում 25 տղա և 19 աղջիկ կար: Ամեն շաբաթ խմբին միանում են 2 տղա և 3 աղջիկ: Քանի՞ շաբաթ հետո պարախմբում տղաների թիվը կհավասարվի աղջիկներինին:
  • 1
  • 2
  • 4
  • 6
  • 8
4. X նկարը Y նկարի զույգն է: Բերված 5 նկարներից ո՞րն է G նկարի զույգը:
  • A
  • B
  • C
  • D
  • E

Подпись отсутствует

Подпись отсутствует
5. Նկարներից ո՞րը հնարավոր չէ ստանալ տրված դոմինոներով:
  • A
  • B
  • C
  • D
  • E

Подпись отсутствует

Подпись отсутствует
6. Վեց մետաղադրամները շարված են եռանկյունու տեսքով։ Դուք պետք է տեղաշարժեք մի քանի մետաղադրամ և տեղադրեք դրանք այնպես, որ ստացվի շրջան (տե՛ս նկարը)։ Նվազագույնը քանի՞ դրամ պետք է տեղաշարժել։
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Подпись отсутствует
7. Արկածների այգում կազմակերպված միջոցառումներին 30 երեխա մասնակցեց. 15 երեխա մասնակցեց «Շարժվող կամուրջ» մրցույթին, իսկ 20-ը ճոպանով ցած սահեց: Երեխաներից քանի՞սը մասնակցեց մրցույթներից երկուսում:
  • 25
  • 15
  • 30
  • 10
  • 5
8. Բաբկենը թղթի վրա գրում է MATHEMATICS բառը: Նա ցանկանում է, որ իրարից տարբեր տառերը լինեն տարբեր գույնի, իսկ նույն տառերը` նույն գույնի: Քանի՞ գույն պետք է օգտագործի Բաբկենը:
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 13
9. Լաուրան, Արամը, Վարդանը և Կարինեն ուզում էին ունենալ մեկ ընդհանուր լուսանկար: Կարինեն և Լաուրան լավագույն ընկերներ են և ուզում էին կանգնել կողք կողքի: Արամն ուզում էր կանգնել Լաուրայի կողքին, որովհետև հավանում է Լաուրային: Քանի՞ տարբերակով կարող են ընկերները կանգնել լուսանկարվելու համար:
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
10. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած՝ յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:
  • 19
  • 9
  • 17
  • 33
  • 40
11. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի միավորը մեծ է տասնավորից:
  • 26
  • 18
  • 9
  • 30
  • 36
12. Նկարում ո՞ր ութանկյուններն են նույն ձևով ներկված:
  • 3 և 6
  • 2 և 6
  • 1 և 3
  • 4 և 6
  • 5 և 2

Подпись отсутствует
13. Պապիկը բանջարանոցից 108 պարկ կարտոֆիլ պետք է տեղափոխեր նկուղ: Նա օգնության կանչեց թոռներին: Թոռները բաժանվեցին զույգերի, և յուրաքանչյուր զույգին երեք պարկ բաժին ընկավ: Քանի՞ թոռ ուներ պապիկը:
  • 108
  • 96
  • 72
  • 36
  • 27
14.Կշեռքի նժարներից մեկին վեց նարինջ է, մյուսին՝ երկու դդում: Եթե նարինջների նժարին մեկ նույն չափսի դդում դնենք, կշեռքը կհավասարակշռվի: Քանի՞ նարինջի չափ է կշռում մեկ դդումը:
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
15. Մեկ փուչիկը կարող է բարձրացնել մի զամբյուղ, որում պարունակվող բեռի զանգվածը 80 կգ-ից չի անցնում: Այդպիսի երկու փուչիկ միասին կարող են բարձրացնել այդ նույն զամբյուղը, եթե դրանում պարունակվող բեռի զանգվածը չի գերազանցում 180 կգ-ը: Որքա՞ն է զամբյուղի զանգվածը:
  • 10 կգ
  • 20 կգ
  • 30 կգ
  • 40 կգ
  • 50 կգ
Реклама

3 комментария в “Մաթեմատիկական խնդիրներ. Կենգուրու միջազգային մրցույթ

  1. Уведомление: Ուսումնական ամառ | Անահիտ Հարությունյանի բլոգ

  2. Уведомление: Ուսումնական ամառ. առաջադրանքների փաթեթ | Անահիտ Հարությունյանի բլոգ

  3. Уведомление: Ուսումնական ամառ. առաջադրանքների փաթեթ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոցի առաջին դասարան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s