Ջ. Ռոդարի. Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Աղբյուրը՝ Պարտեզ ամսագիր
Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝ իր մատը չի ծակի Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը Читать далее

Մեկ և չորս

Մեկ և չորսԵս ծանոթացա մի արևի հետ, որը չորսն էր: Առաջինի անունը Գունավորիկ էր: Գունավորիկի մայրը նկարչուհի էր: Նրանք ապրում էին Լոնդոնում: Երկրորդի անունը Գիտունիկ էր: Նրա մայրը տնտեսագետ էր: Նրանք էլ ապրում էին Անգլիայում: Երրորդի անունը Թիթիզիկ էր, իսկ չորրորդինը` Գեղեցկուհի: Թիթիզիկի մայրիկը դիզայներ էր: Նրանք ապրում էին Մոսկվայում: Իսկ Գեղեցկուհու մայրիկը՝ վարսահարդար: Նրանք էլ Հայաստանում էին ապրում: Չորսն էլ տարբեր էին, բայց նրանք մեկն էին:

Մեկ և երեք

anriԵս համացանցով ծանոթացա երկու տղաների հետ, որոնք ապրում են մեր երկրից դուրս:
Նրանցից մեկը, որի անունն է Ռոբերտ, ապրում է Անգլիայում, իսկ երկրորդը՝ Գրիշա է, ապրում է Ռուսաստանում:
Մենք մաշկի գույնով, արտաքինով նման չենք, բայց մենք նույն տարիքի ենք, սովորում ենք 4-րդ դասարանում, նույն ձևի մտածում ենք և նույն բաների վրա ծիծաղում ենք:

Մեկ և երկու

ddumԵս ծանոթացա մի դդումի հետ, որը երկու դդում էր: Մեկի անունը Կոկո էր, իսկ մյուսինը` Մագու:Կոկոն շատ աշխույժ և ուրախ դդում էր, իսկ Մագուն՝ ամաչկոտ ու հանգիստ:Մի օր Կոկոն իր աշխույժ պահվածքով նեղացրեց Մագույին:Մագուն խռովել էր ու չէր խոսում Կակոյի հետ:Կոկոն տեսավ, որ Մագուն շատ տխուր է`որոշեց նրա սիրտը շահել:
Կոկոն լավ ընկեր էր,Մագուն շուտ հասկացավ ու ներեց նրան:

Մեկ և յոթ

Մեկ և յոթ (1)Ես ծանոթացել էի մի թութակի հետ, որը յոթ թութակ էր: Ապրում էր Հայաստանում, անունը՝ Շարլ էր, և նրա հայրը ծակ պրոֆեսոր էր: Ապրում էր Վրաստանում, անունը Միխայիլ էր, ինչպես Սահակաշվիլիինը, և նրա հայրը շինարար էր: Ապրում էր Ռուսաստանում, անունը Վլադիմիր էր, ինչպես Պուտինինը և նրա հայրը երկրագնդի արբանյակում օդաչու էր աշխատում: Քանիսի՞ մասին պատմեցի: Երեքի: Մնացին չորսը: Հարց. որտե՞ղ էին ապրում մյուս թութակները: