Մեկ և յոթ

Մեկ և յոթ (1)Ես ծանոթացել էի մի թութակի հետ, որը յոթ թութակ էր: Ապրում էր Հայաստանում, անունը՝ Շարլ էր, և նրա հայրը ծակ պրոֆեսոր էր: Ապրում էր Վրաստանում, անունը Միխայիլ էր, ինչպես Սահակաշվիլիինը, և նրա հայրը շինարար էր: Ապրում էր Ռուսաստանում, անունը Վլադիմիր էր, ինչպես Պուտինինը և նրա հայրը երկրագնդի արբանյակում օդաչու էր աշխատում: Քանիսի՞ մասին պատմեցի: Երեքի: Մնացին չորսը: Հարց. որտե՞ղ էին ապրում մյուս թութակները:

Մեկ և երեք

5454 (1)Ես առավոտյան արթնացա, և մայրիկս ինձ մատուցեց անակնկալ: Նա ինձ տվեց պաղպաղակ: Ես ուզում էի ուտել, մեկ էլ այս պաղպաղակը սկսեց չաչանակի մնան վրաս ջղայնանալ: Խոսում էր- խոսում էր և հոպ, երկու պաղպաղակ էլ կողքից դուրս եկան: Նրանք երեք համերի էին: Մեկը կաթնային էր, երկրորդը՝ ելակի, երրորդն էլ շոկոլադե: Կաթնայինի անունը Ջղայն Չաչանակ էր, որն ինձ վրա բարկանում էր, իսկ մյուսի անունը Թիթիզիկ էր, նա ելակի համով էր: Իսկ վերջինի Читать далее

Գնդա՞կ, թե՞ ցատկոտելու պարան

սօնաԵրեկոյան ճաշից հետո ես վազեցի դուրս՝ խաղալու, հետս վերցրեցի գնդակ, որը ցատկոտելու պարան էր: Նա ապրում էր գրասեղանի տակ, անունը` Լեռա էր: Սակայն ապրում էր նաև պահարանի արկղում, անունը` Սալի էր: Սալին և Լեռան նույն խաղալիքն էին, սակայն նրանք տարբեր տեղերում էին ապրում: Սալին կարմիր էր , Լեռան՝ կանաչ, բայց նրանք նույն խաղալիքն էին: Հիմա երկուսն էլ հնացել են և էլ չեն կարող խաղալ, բայց նրանք նույն խաղալիքն էին էին և ինձ հարազատ են:

Մեկ և երկու շուն

mmԵս ծանոթացա մի շան հետ, որը երկու շուն էր: Առաջին շան անունն էր Կիկո, իսկ երկրորդ շան անունն էր Կոկի: Կիկոն սիրում էր չոր ուտեստ, իսկ Կոկին` ջրիկ ուտեստ: Բայց նրանք նույն շունն էին: Կիկոն չէր սիրում վազել, իսկ Կոկին չէր սիրում քնել: Կոկիի մայրիկը սիրում էր վազել, իսկ Կիկիի մայրիկը չէր սիրում: Կիկին և Կոկին նույն շունն էին, բայց իրար նման էին ու նման չէին: