Ջ. Ռոդարի. Ցրված տղա Ջովանիի պատմությունը

Աղբյուրը՝ Պարտեզ ամսագիր
_Մա՛մ, գնում եմ զբոսնելու:
_Գնա, Ջովանի, բայց փողոցն անցնելիս զգույշ կլինես:
_Լավ, մամ: Հաջող:
_Դու միշտ էլ այնքան թափթփված ես, որ…
_Հա, մամ: Հաջող:
Եվ Ջովանին ուրախ-ուրախ տանից դուրս թռավ:
Սկզբում նա շա՜տ ուշադիր էր: Անընդհատ կանգնում էր, շոշափում էր ինքն իրեն.
_Ամեն ինչ տեղո՞ւմ է, ոչ մի բան չե՞մ կորցրել,- ասում էր ու ինքն իրեն ծիծաղում:
Նա այնքան գոհ էր ուշադրությունից, որ ուրախությունից ճնճղուկի նման թռվռում էր: Հետո սկսեց ցուցափեղկերը դիտել, մեքենաներին նայել, ամպերին, և պարզ է չէ՞, անախորժություններն սկսվեցին:
Մի շատ քաղաքավարի սինյոր թեթև նախատեց նրան.
_ Էս ի՜նչ թափթփված ես դու, այ տղա: Տես, դու մատերդ կորցրել ես: Читать далее