Երկիր, որտեղ ոչ ոք ականջ չունի

erkir (1) Կար-չկար մի երկիր կար, որտեղ ոչ ոք ականջ չուներ: Նրանք մատիտներով քառակուսի էին պատրաստում և երեք րոպե իրար լսում էին: Մի անգամ էլ երազեցին առանց քառակուսի պատրաստելու իրար լսեն: Դրա մյուս օրը նրանց մոտ եկավ հրեշտակը և նրանց ականջներ ցանկացավ տալ, բայց քանի որ նրանք սովորել էին առանց ականջ մնալ՝ ասացին.
— Մենք քեզ խնդրեցինք, որ մի ամսից մեզ ականջ տաս, այլ ոչ թե հիմա, այնպես որ գնա, մի ամսից կգաս:
Այ, այսպիսի անշնորհակալ մարդիկ էին: