Երկիր, որտեղ ոչ ոք ականջ չունի

Երկիր %2c որտեղ   ոչ ոք ականջ  չունիԿար մի անականջ երկիր: Անականջ, որովհետև միայն խոսում էին, իսկ խոսելն էլ ձայնով չէր: Իրենց մտքերն ու զգացումները մարդիկ հասկացնում էին դեմքի միմիկաներով և մատերով: Այդ երկիրը հետաքրքիր էր նրանով, որ նույինսկ կենդանիներն էին մարդկանց հասկանում, իսկ վայրի կեդանիները մտերիմ էին նրանց հետ:

Երկիր, որտեղ ոչ ոք ականջ չունի

UntitledԿար-չկար մի երկիր կար: Այդ երկրում ոչ ոք ականջ չուներ, և չէին հասկանում, թե ինչ է նշանակում ականջը: Նրանք, երբ ուզում էին շփվել իրար հետ, գրում էին թղթի վրա: Բայց երբ ուզում էին զանգել իրար, նամակ էին ուղարկում: Դպրոցում հարցերին պատասխանում էին նամակով: Եվ այդ պատճառով նրանց երկրին անվանում էին Երկիր, որտեղ ոչ ոք ականջ չունի:

Երկիր, որտեղ ոչ ոք ականջ չունի

Լինում է, չի լինում մի մարդ է լինում: Այս մարդը երազում էր թագավոր դառնալ, բայց այնպես ստացվեց,որ նա դարձավ թագավորի ծառա:
Մի օր այս ծառան սիրահարվում է թագավորի աղջկան, և որպեսզի նրա ուշադրությունը գրավի,կտրում է սեփական ականջները:Թագավորի աղջիկը նույնպես սիրահարվում է ծառային: Որպեսզի թագավորի փեսան չդառնա ծիծաղի առարկա, թագավորը այդ երկրի բոլոր մարդկանց ականջները կտրում է, և այդ երկրի անունը դնում են Երկիր, որտեղ ոչ ոք ականջ չունի:

Երկիր, որտեղ ցերեկը լուսինն է դուրս գալիս, իսկ գիշերը` արևը

Մանե արև - CopyԿային-չկային երկու ընկեր կային: Ընկերներից մեկի անունը Արև էր, իսկ մյուսինը՝ Լուսին: Երկրի վրա Արևը դուրս էր գալիս առավոտյան, իսկ Լուսինը` գիշերը: Մի անգամ նրանք տեղերով փոխվեցին: Երբ առավոտ էր` Լուսինն էր դուրս գալիս, երբ գիշեր էր` Արևը: Դա նրանց շատ դուր եկավ: Այդ օրվանից այդ երկրի անունը դրեցին Թարս երկիր ու ամեն ինչ փոխվեց այդ երկրում:

Ամբողջ գիշեր չքնող մարդկանց երկիրը

mane mane mane mane maneԿար-չկար հարցական մի մարդ կար: Ու նա գնաց լուսնին հարց տվեց.
-Լուսին, ինչո՞ւ հենց գալիս ես, մարդիկ քնում են:
Լուսինն ասաց.
-Ես չիգտեմ:
-Արի դու այնպես շողշողա, որ մարդիկ չքնեն ու քեզ հետ ընկերություն անեն: Այդ օրվանից այդ երկրի անունը դրաձավ չքնող մարդկանց երկիր:

Երկիր, որտեղ ոչ ոք ականջ չունի

Կար-չկար մի երկիր կար: Այդ երկրում մարդիկ արտասովոր էին խոսում: Մի օր այդ երկրի թագավորը հրամայեց, որ այդ երկրում բոլոր մարդկանց ականջները կտրեն: Թագավորի ծառաները գնացին մարդկանց տները և կտրեցին նրանց ականջները: Մարդկանց թագավորի հրամանը շատ դուր եկավ, քանի որ այդ օրվանից նրանք միմյանց հասկանում էին ձեռքերի օգնությամբ: