Ջ. Ռոդարի. Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Աղբյուրը՝ Պարտեզ ամսագիր
Այո՜, Ջովանինո Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփրդեց և հայտնվեց մի զարմանալի երկրում: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:
Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ Читать далее

Գունավորիկը

МанеԿար-չկար մի ձվիկ կար: Նրա անունը Գունավորիկ էր: Գունավորիկի անունը դրել էր նրա հայրը, որի անունն էր Անվախիկ, իսկ Գունավորիկի մայրիկի անունը Գեղեցկուհի էր: Գունավորիկն ուներ մեկ հատկություն: Երբ ծնվեց մարմնագույն էր, երբ մեծացավ՝ կապույտ, երբ բարկանում էր՝ կարնրում էր և երբ ամաչում էր՝ դեղնում էր, իսկ այտերը կարմրում էին: Մի խոսքուվ, շատ գեղեցիկ ձվիկ էր:

Պարող ուսուցիչների երկրում

Կար-չկար մի երկիր կար: Այս երկրում ուսուցիչները միայն պարում էին: Դաս էին բացատրում պարելով, հաց էին ուտում պարելով, նույնիսկ քնած ժամանակ էին պարում: Այ, քեզ ուսուցիչներ, երբեք չէիր տեսնի հանգիստ հեռուստացույց նայելիս կամ էլ հանգստանալիս: Դրա համար էլ այդ երկիրը կոչում էին Պարող ուսուցիչների երկիր:

Վառվող արևի երկրում

БезымянныйiyyԿար-չկար մի երկիր կար, որտեղ արևը միշտ վառվում էր: Այնտեղ մի տուն կար, որը մի օր սկսեց վառվել, հետո մյուս տները նույնպես սկսեցին վառվել, և այդ երկիրը վառվեց, բայց այդ տներից մեկը չվառվեց և մյուս տների հրդեհն էլ աստիճանաբար մարեց և այդ երկիրը դարձավ ծագող արևի երկիր: Իսկ տների բնակիչներն էլ շատացան ու դարձան չինացիներ:

Պարող ուսուցիչների երկրում

Безымянный3Լինում է չի լինում, մի երկիր է լինում, որտեղ դասի ժամանակ պարող ուսուցիչներ են լինում: Ուսուցիչները դասի ժամանակ դաս բացատրելու փոխարեն պարում են, իսկ երեխաները մեծանում են, գնում են կյանք, լավ չեն կարողանում ապրել և մահանում են: Եվ այդպես, սերնդեսերունդ այդ երկրի վրա մարդ չի մնում, իսկ հետո ուրիշ երկրներ պատերազմում են և այդ երկիրը գրավում են: Բայց մի ուսուցիչ է լինում, որը բոլոր երեխաներին ամեն ինչ բացատրում է: Իրենց երկիրը աշխարհի ամենաուժեղ երկիրն է լինում և այդ երկրի անունը դնում են Հայաստանի Հանրապետություն:

Բռնցքամարտիկ ձվիկը

Բռնցքամարտիկ ձվիկը շատ կռվարար ձու է: Նա շատ է պարապում: Ամեն առավոտ իր ընկերների հետ վազում է: Նա առաջին մարտում հաղթեց հաջողությամբ և տարավ ոսկե մեդալը: Նա շատ ուրախ էր և հպարտ: Նա բոլոր մարտերը հաղթեց, բայց մի մարտ պարտվեց: Նա հիմա ձվիկների մարզիչն է:

Автор: Անահիտ Հարությունյան Рубрика: Զատիկ